Դու ուզեցիր, որ ես Քեզ տիրություն անեմ, ՈՒ ես անտեր մնամ: Ամեն, ամեն ինչ տամ, Տեղը ոչինչ չառնեմ, ՈՒ քեզ ընկեր մնամ: Դու իմ արևն առար Եվ ուզեցիր, որ ես Շնորհակալ լինեմ, Ես անարև մնամ, Բայց քո բախտի համար Արևագալ լինեմ: Դու ուզեցիր, որ ես Քեզ թողնեմ ու գնամ, Բայց և քոնը լինեմ, Արցունքի մեջ մնամ ՈՒ սգի մեջ մնամ, Եվ քո տոնը լինեմ: Դու ուզեցիր, որ ես Փոխվեմ հազար անգամ, Բայց և հինը լինեմ: Քեզ ուրիշին տվիր Եվ չուզեցիր անգամ, Որ ես իմը լինեմ: Դու ուզեցիր, որ ինձ Քո մեղքերով չափեմ ՈՒ մեղքի տակ մնամ, Քո մեղքերի վրա Իմ աչքերը փակեմ Եվ անգիտակ մնամ: Գուշակեցեք, խնդրեմ, Մարգարեներ, հիմա, Ես ձեր ճորտը լինեմ, Թե մինչև ե՞րբ պիտի Ես իմ տան մեջ՝ միակ Ավելորդը լինեմ:❤️
Դու ուզեցիր, որ ես
Քեզ տիրություն անեմ,
ՈՒ ես անտեր մնամ:
Ամեն, ամեն ինչ տամ,
Տեղը ոչինչ չառնեմ,
ՈՒ քեզ ընկեր մնամ:
Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր, որ ես
Շնորհակալ լինեմ,
Ես անարև մնամ,
Բայց քո բախտի համար
Արևագալ լինեմ:
Դու ուզեցիր, որ ես
Քեզ թողնեմ ու գնամ,
Բայց և քոնը լինեմ,
Արցունքի մեջ մնամ
ՈՒ սգի մեջ մնամ,
Եվ քո տոնը լինեմ:
Դու ուզեցիր, որ ես
Փոխվեմ հազար անգամ,
Բայց և հինը լինեմ:
Քեզ ուրիշին տվիր
Եվ չուզեցիր անգամ,
Որ ես իմը լինեմ:
Դու ուզեցիր, որ ինձ
Քո մեղքերով չափեմ
ՈՒ մեղքի տակ մնամ,
Քո մեղքերի վրա
Իմ աչքերը փակեմ
Եվ անգիտակ մնամ:
Գուշակեցեք, խնդրեմ,
Մարգարեներ, հիմա,
Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Ես իմ տան մեջ՝ միակ
Ավելորդը լինեմ:❤️